Ծառայության մասին Հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Նշված ոլորտում օրենսդրության իմացությունը և մասնագիտական փորձը հնարավորություն են տալիս խուսափել հակամրցակցային համաձայնությունների կնքումից, անբարեխիղճ մրցակցությունից, ինչպես նաև վիճարկել ՏՄՊՊ հանձնաժողովի որոշումների օրինականությունը: |
Ոչ մի քաշքշուք
Մենք կկազմակերպենք բոլոր աշխատանքները սկզբից մինչև վերջ և
Դուք կարող եք կենտրոնանալ բիզնես խնդիրների վրա։
Մեր իրավաբանների թիմը կազմված է միայն փորձառու և
պրոֆեսիոնալ մասնագետներից։
Չափից դուրս մի վճարեք
Մեր ծառայությունների արժեքները հաճելիորեն կզարմացնեն Ձեզ։
Սեղմեք այստեղ անվճար խորհրդատվության և գնառաջարկ ստանալու համար։
Մուտքագրեք ձեր տվյալները ստորև բերված ձևում և սեղմեք «Ստանալ»